Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչ է արգանդի վզիկի էրոզիան և որոնք են դրա առաջացման պատճառները

LIFE

Գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկը արգանդի վզիկի էրոզիան է (էկտոպիա), որն ամեն տարի ախտորոշվում է միլիոնավոր կանանց մոտ:

Արգանդի վզիկի կառուցվածքը

Արգանդը խոռոչավոր օրգան է, որը հիմնականում կազմված է մկանային հյուսվածքներից: Ներսից այս օրգանը պատված է էնդոմետրիումով՝ հատուկ հյուսվածքով, որը կարող է հեշտությամբ փոփոխվել և օգնում է բեղմնավորված ձվաբջջին ձևավորվել:

Արգանդի և հեշտոցի միջև գտնվում է արգանդի վզիկը, որը միացնում է այդ օրգանները: Ներսից այն պատված է հատուկ հյուսվածքով՝ գլանաձև էպիթելով, որի բջիջները շատ խիտ են և տեղակայված են միայն մեկ շերտով:

Արտաքինից այն պատված է բազմաշերտ էպիթելով, որի բջիջները բազմաթիվ շերտեր են կազմում: Այն ունի նույն կազմությունը, ինչ և հեշտոցի լորձաթաղանթը և ամբողջությամբ պատում է արգանդի վզիկը՝ մինչև արտաքին անցքի եզրերը, որտեղ միանում է դեպի արգանդի խոռոչը տանող խողովակը ներսից պատող գլանաձև էպիթելին:

Անցումը էպիթելի մի տեսակից մյուսին սովորաբար տեղի է ունենում աստիճանաբար: Գլանաձև էպիթելը յուրահատուկ լորձ է արտադրում, որը ձվարանների հորմոնների ազդեցության տակ փոփոխում է իր պաշտպանիչ հատկությունները: Այդ լորձն ամենից շատ ջուր է պարունակում դաշտանային ցիկլի մեջտեղում, դառնում է ավելի ծորուն և հեշտ ներթափանցելի սերմնաբջիջների համար:

Ինչպես է առաջանում էրոզիան

Էրոզիայի առաջացման պատճառ ամենից հաճախ դառնում են վարակումներ, ինչին նպաստում են մանր վնասվածքները, ծննդաբերության ընթացքում արգանդի վզիկի պատռվածքը, հղիության արհեստական ընդհատման ժամանակ հասցված վնասվածքները, ինչպես նաև հեշտոցի և արգանդի կցորդների բորբոքումը: Լորձաթաղանթի բորբոքումն ուղեկցվում է գեղձազատության ուժեղացմամբ, ինչը հանգեցնում է հավելյալ գրգռմամն և արգանդի վզիկի լորձաթաղանթի կառուցվածքի խանգարման: Էպիթելն անհետանում է, լորձաթաղանթը «մերկանում» է և առաջանում է էրոզիա, որը շատ զգայուն է վարակների հանդեպ: Այս դեպքում կարող են վնասվել նաև արյունատար անոթները և նկատվել արյունոտ արտադրություն սեռական ակտից հետո:

Այսպես ի հայտ է գալիս իրական էրոզիան, որը լինում է տձև, ունենում է վառ կարմիր գույն և արյունահոսում է դիպչելիս: Իրական էրոզիայի առաջացումից 12 շաբաթ անց այն կա՛մ անհետանում է, կա՛մ վերածվում է արգանդի վզիկի կեղծ էրոզիայի և արատավոր բազմաշերտ տափակ էպիթելը փոխարինվում է արգանդի վզիկի գլանաձև էպիթելով:

Երբ գինեկոլոգը խոսում է արգանդի վզիկի էրոզիայի մասին, սովորաբար խոսքը իրական էրոզիայի մասին չի լինում, քանի որ այն կրում է ժամանակավոր բնույթ (13 շաբաթ) և դրա ի հայտ գալու պահը գրեթե հնարավոր չէ հայտնաբերել: Սովորաբար նման դեպքերում բժիշկը նկատի է ունենում կեղծ էրոզիան կամ էկտոպիան:

Կեղծ էրոզիան (էկտոպիա) արգանդի վզիկի լորձաթաղանթի ախտաբանական ախտահարումն է, սակայն այս դեպքում էպիթելի արատ չի լինում: Արգանդի վզիկի միաշերտ էպիթելը դուրս է գալիս արգանդի վզիկի արտաքին հատված և ընկնում է այլ «միջավայր»: Հեշտոցի թթվային միջավայրի և մի շարք այլ գործոնների ազդեցության հետևանքով էպիթելային բջիջները սկսում են քիչ թե շատ ակտիվ տարածվել՝ հանգեցնելով հիվանդության օջախի տարածման:

Հիվանդության զարգացման պատճառները

1.      Առաջին հերթին՝ արգանդի վզիկի էրոզիայի պատճառը սեռավարակներն են, հեշտոցի դիսբակտերիոզը և սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները:

2.      Էրոզիայի պատճառ կարող է դառնալ նաև չափազանց երիտասարդ հասակում սեռական կյանք վարելը: Կանանց սեռական օրգանների լորձաթաղանթը վերջնականապես հասունանում է 20-22 տարեկանում և այդ ընթացքում վարակների (հատկապես՝ ՄԻԱՎ-ի) առկայության դեպքում հիվանդությունն անխուսափելի կլինի:

3.      Երբեմն էրոզիան պայմանավորված է լինում վնասվածքներով, որոնց հիմնական պատճառները ծննդաբերությունն ու հղիության արհեստական ընդհատումներն են լինում:

4.      Արգանդի վզիկի էրոզիայի պատճառ կարող են դառնալ նաև հորմոնալ խնդիրների հետևանքով դաշտանային ցիկլի խանգարումները:

5.      Բացի այդ, արգանդի վզիկի ախտաբանություններ են առաջանում նաև իմունային համակարգի պաշտպանիչ գործառույթների թուլացման դեպքում:

Հարկավոր է նաև հաշվի առնել, որ արգանդի վզիկի էկտոպիան այն վիճակներից մեկն է, որոնք անվանվում են «ֆոնային ախտաբանություն» ընդհանուր տերմինով: Նման հիվանդությունները չեն հանգեցնում քաղցկեղի առաջացման, սակայն դրանց ֆոնի վրա վզիկի չարորակ նորագոյացությունների առաջացման վտանգը մեծանում է:

Նյութի աղբյուրը՝ women-medcenter.ru

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan