Չիկագոն դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ
INTERNATIONAL NEWSՉիկագոյի իշխանությունները երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին դատական հայց կներկայացնեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված, այսպես կոչված, «ապաստան քաղաքներին» հանրային անվտանգության համար հատկացվող դրամաշնորհները դադարեցնելու սպառնալիքի հետ։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Ռեմ Էմանուելը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հայցն ապացուցում է դաշնային իշխանությունների հետ լարվածությունը՝ իմիգրացիայի հետ կապված հարցերի շուրջ։
Շուրջ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ երկրի արդարադատության նախարարությունը քաղաքներին կզրկի որոշ դրամաշնորհներից, եթե նրանք իմիգրացիոն իշխանություններին թույլ չտան տեղի բանտեր այցելել եւ տեղեկացնեն 48 ժամում իմիգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց ազատ արձակելու մասին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



