Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջատար Վաշյե-Լագրավի հետ
SPORTԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցավեճն ավարտվել է 45-րդ քայլում:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր ու բաժանում է 4-6-րդ տեղերը: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:
Օգոստոսի 7-ը մրցաշարի հանգստյան օրն է: Օգոստոսի 8-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



