Դեսպան Սմբատյանն այցելել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք
INTERNATIONAL NEWSԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն օգոստոսի 4-ին աշխատանքային այց է կատարել Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունել է Մարթին Լյութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:
Դեսպան Սմբատյանը նաև գրառում է կատարել Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:
Տեղեկանք. այս տարի Վիթենբերգ քաղաքում անցկացվում է Մարթին Լյութերի ծննդյան 500-ամյակին նվիրված պետական միջոցառումների շարքը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



