Դատապարտյալը հիվանդանոցից վերադարձել է ծխախոտի տուփի մեջ թաքցրած անհայտ պարունակությամբ փաթեթներով
SOCIETYՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



