Renault-ը Իրանի հետ համատեղ ձեռնարկություն կստեղծի Duster եւ Symbol թողարկելու համար
INTERNATIONAL NEWSԻրանում կկառուցվի Renault Duster-ի եւ Renault Symbol-ի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ): Համապատասխան համաձայնագիրն օգոստոսի 7-ին Թեհրանում ստորագրվել Է Renault ընկերությունների եւ Իրանի արդյունաբերության զարգացման ու ռենովացիայի կազմակերպության միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախագիծը պլանավորվում Է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում ֆրանսիական ընկերության ներդրումները կկազմեն 660 մլն եվրո, ինչի մասին հայտնել Է Iran Daily հրատարակությունը:
Պլանավորվում Է, որ ձեռնարկությունը կթողարկի ընդհանուր առմամբ 150 հազար ավտոմեքենա:
Առաջին մեքենաներն իրանական շուկայում կհայտնվեն գալիք տարվա վերջին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



