Կռնատ մոդելը գրավում է նորաձևության աշխարհը (ֆոտոշարք)
LIFEՆորաձևության աշխարհը փոփոխվում է. արդեն պարտադիր չէ, որ մոդելը համապատասխանի 90/60/90 ստանդարտին: Պոդիումին հայտնվում են նաև այնպիսի կանայք, որոնք իրենց օրինակով աշխարհին ուզում են ապացուցել, որ վհատվել պետք չէ ոչ մի դեպքում:
31-ամյա մոդել Շահոլլի Այերսը միայն մի ձեռք ունի: Բնածին արատը Շահոլլիին ոչ թե դժբախտություն, այլ կարիերայում վերելք է ապահովել: Աղջիկը հայտնվել է բեմահարթակին, իսկ հետո աշխատանքի հրավերներն սկսել են հաջորդել իրար: Այժմ նա հաճախ է մասնակցում ամենատարբեր ցուցադրությունների:

Շահոլլին «հաշմանդամ» բառը առաջին անգամ լսել է , երբ 3 տարեկան է եղել: Նրա կյանքում ամենադժվարը դպրոցական տարիներն են եղել . դասընկերները ծաղրել են նրան, նեղացրել, բայց աղջիկը չի ընկճվել: Ավելին, կամք է դաստիարակել և հետո ապացուցել, որ ոչնչով չի տարբերվում մյուս մարդկանցից:
Շահոլլի Այերսի լուսանկարները հաճախ են հրապարակվում : Մոդելը ցանկանում է ոգեշնչել նրանց, ովքեր կաշկանդվում են իրենց արտաքին թերությունների պատճառով:

Մոդելի վերջին ֆոտոշարքը վերջերս է հայտնվել համացանցում: Կադրերը հաշված ժամերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են հավանել:
Շահոլլի Այերսը լուսանկարներում պրոթեզով է: Նա սահմանափակ հնարավորություններով առաջին մոդելն է, որը հայտնվել է պոդիումին՝ Նյու-Յորքի «Նորաձևության շաբաթի» շրջանակներում:



1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



