Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ռիտան իմ կյանքը լցրեց արևով, ժպիտով ու ջերմությամբ. Կարո Հովհաննիսյան

LIFE

Citylife.am-ը գրում է.

Սերն ամենաբարի ու մաքուր զգամունքն է. այն բոլոր օրերը տոն է դարձնում և կյանքը լցնում ջերմությամբ։ Օրեր առաջ լրացավ դերասան Կարո Հովհաննիսյանի և նրա ընտրյալի` Ռիտայի սիրո մեկ ամյակը։ Citylife.am-ը զրուցել է Կարոյի հետ, անակնկալների և ապագա ծրագրերի մասին։

Citylife.am- Կարո՛, նախ շնորհավորում եմ. Ձեր սերն արդեն մեկ տարեկան է։ Ձեր սիրո պատմությանը արդեն ծանոթ ենք. ծանոթացել եք համացանցով, այնուհետև Ռիտան եկել է Հայաստան, հանդիպել եք, հասկացել եք, որ նա է ձեր իդեալը։ Եվ իրադարձությունները զարգացել են բավականին արագ։ Եկեք վերհիշենք ամենահետաքրքիր դեպքը, այս մեկ տարվա ընթացքում։

Կարո- Մենք փորձում ենք ամեն օրվանից վերցնել դրականը, ամեն օրը լցնել հետաքրքիր իրադարձություններով ու ժպիտով, այդ իսկ պատճառով հետաքրքիր դեպքեր շատ-շատ են լինում, բայց փորձեմ առանձնացնել մեկը։ Մեր շփման սկզբնական շրջանն էր, հերթական անգամ գնացել էինք Կասկադ`«մեր տեղը». սկզբից շատ մարդ կար, բայց հանկարծ, կարծես պայմանավորված, բոլորը գնացին, մնացինք երկուսով ու մեր քաղաքը։ Երկար զրուցեցինք մեր, կյանքի, ապագայի մասին։ Զրույցի ընթացքում եկավ մի պահ, երբ սկսեցինք արտահայտել մեկս մյուսի մտքերը. պատահականություն չէր. սիրո ուժն էր։ Ռիտան զարմանքից և ուրախությունից գոռում ու արտասվում էր։ Հրաշքի նման մի բան էր…

Citylife.am- Շատ գեղեցիկ կերպով շնորհավորել էիք Ձեր տոնը, նշել էիք, որ փոխվել է Ձեր կյանքը և էությունը. անդրադառնանք այդ փոփոխություններին։

Կարո- Ռիտայի հայտնվելը, անսպասելիորեն, փոխեց մտածելակերպս, կարծիքս ու հայացքս կյանքի շատ երևույթների նկատմամբ։ Իմ կյանք բերեց արև, ժպիտ ու ջերմություն, և իմ միակ նպատակը դարձավ, անհապաղ, սեփական ընտանիք կազմելը։

Citylife.am- Ինչպե՞ս եք նշել Ձեր սիրո տարեդարձը։ Ձեր նշանադրության ժամանակ նշել էիք, որ չեն եղել անակնկալներ. ամեն ինչ ընտրել եք միասին։ Իսկ այս անգամ եղա՞ն անակնկալներ։

Կարո– Այս անգամ վերջապես ստացվեց անակնկալ անել. միշտ իմ բնավորության պատճառով ձախողում եմ անակնկալները։ Նվիրեցի այն, ինչ Ռիտան շատ էր ուզում։ Անակնկալը մատուցեցի աշխատավայրում, երբ նա շատ զբաղված էր, ողջ թիմը աշխատանքային ռիթմի մեջ էր։ Երեկոյան գնացինք Սևան և այնտեղ շարունակեցինք նշել մեր օրը։

Citylife.am- Կարո՛, այժմ դուք և Ձեր սիրելին ունեք նորաձևության և գեղեցկության սրահ. ինչպե՞ս ծնվեց գաղափարը։

Կարո– Գաղափարը Ռիտան վաղուց է ունեցել, երբ դեռ ապրում և սովորում էր Մոսկվայում։ Բայց այս ամենը պատկերացնում էր այնտեղ։ Իսկ ես փոխեցի նրա պլանները և բերեցի Երևան։ Միասին իրականացրինք երկուսիս երազանքը, ամեն ինչ արել ենք երկուսով, և դեռ շատ նախագծեր կան առջևում։ Սա դեռ հիմքն է, որի վրա պետք է կառուցենք Ռիտայի երազանքը։

Citylife.am- Հե՞շտ է աշխատել միասին. լեզու գտնու՞մ եք բիզնես ոլորտում։

Կարո– Սիրելի մարդու հետ աշխատելը ամենագեղեցիկ երևույթներից է. աշխատանքը մշտապես ուղեկցվում է դրական էմոցիաներով։ Իհարկե լինում են դեպքեր, երբ համակարծիք չենք, երբ իրար «միս ենք ուտում», բայց տևում է հինգ րոպե, որից հետո մեկ ժպիտ, մեկ համբույր, և փորձում ենք ընդհանուր որոշման գալ։ Հրաշալի զգացողություն է անել այն, ինչ սիրում ես, ինչ ուզում ես սիրելի մարդու ընկերակցությամբ։ Մշտապես աջակցում ենք միմյանց խորհուրդներով։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասի ընթերցողը` Կարո-Ռիտա այսքա՜ն ներդաշնակ զույգից։

Կարո– Նորությունները դեռ միայն գործնական կլինեն։ Շուտով կստեղծվեն Ռիտայի մոդելավորած հագուստները և կցուցադրվեն հանրությանը։ Նորություններին կարող եք ծանոթանալ` հետևելով մեր սոցկայքերին։ Չեմ կարող չնշել, որ սոցկայքերի միջոցով միշտ լավ մեկնաբանություններ ենք ստանում, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորից։ Ժամանակները փոխվել են, և յուրաքանչյուր բարի ու դրական վերաբերմունք շատ գնահատելի է։

Citylife.am- Ո՞ր գույնին է նման ձեր սերը:

Կարո– Սև ու սպիտակ։

Citylife.am-Ա՞րև, թե՞ փոթորիկ է ձեր զույգը:

Կարո- Երկուսն էլ. մենք շատ հակասական, բայց և շատ ներդաշնակ ենք։

Citylife.am- Նրա բնավորությունից Ձեզ նյարդայնացնում է…

Կարո- Կամակորությունն ու անհամբերությունը։

Citylife.am- Նրա արտաքինից ամենից շատ սիրում եք…

Կարո– Սիրող աչքերն ու ջերմ ժպիտը:

Citylife.am- Ամենից շատ գնահատում եք նրա….

Կարո- Խիզախությունը, հստակ գիտի` ինչ է ուզում ու միշտ հասնում է իր ուզածին։

Citylife.am- Սիրում եք, երբ նա…

Կարո– Ժպտում է։

Citylife.am- Բառ, որով հաճախ դիմում եք նրան:

Կարո– Ճուտիկ։

Citylife.am- Ձեր վայրը…

Կարո- Կասկադի ամենավերևի հատվածը։

Citylife.am- Երազում եք…

Կարո– Ունենալ տուն ծովափին, շատ երեխաներ ու շատ փող ։) իսկ ավելի լուրջ` ստեղծել մեր ընտանիքը ու զբաղվել սիրելի աշխատանքով։

Citylife.am- Ձեր կարգախոսը…

Կարո- Միշտ ժպտալ, դիմացինին պարգևել ժպիտ ու դրական էմոցիաներ, միշտ հավատալ ու գնալ առաջ։

Citylife.am- Կարո՛, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Մաղթում եմ ավելի ու ավելի սիրառատ ու ջերմ օրեր։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan