Չինաստանում 200 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով, երեքը զոհվել են
INTERNATIONAL NEWSՉինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին գրել Է «Սինհուա» գործակալությունը:
Անբարենպաստ եղանակը խնդիրներ Է ստեղծել նահանգի յոթ քաղաքների 570 հազար մարդկանց կյանքի համար:
Իշխանությունների տվյալների համաձայն, տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվել են հազարից ավելի տներ, վնաս Է հասցվել մոտավորապես 66,4 հեկտար գյուղատնտեսական հանդակների:
Առանձին բնակավայրերում խափանվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը, ողողվել են ճանապարհները, վնասվել կապի գծերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



