Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունեցող 27 անձանց
INTERNATIONAL NEWSԻրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող 27 անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Իրանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ այդ անձինք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարածքում:
Նախարարության տեղեկացմամբ՝ այդ անձանց մասին տեղեկություններ են ստացվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության նախօրեին հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում:
Հաղորդվում է, որ 10 ահաբեկիչներ ձերբակալվել են Իրանի տարածքից դուրս և փոխանցվել այդ երկրին, իսկ 17-ը ձերբակալվել են հենց Իրանի տարածքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



