Իլինոյսում հրաձգության ժամանակ 6 մարդ է վիրավորվել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Իլինոյս նահանգի Քալումե-Սիթի քաղաքում հրաձգության արդյունքում 6 մարդ է վիրավորվել: Տուժածները հուղարկավորության արարողությանը մասնակցելուց հետո հավաքվել էին քաղաքի տներից մեկում:
Ոստիկանների խոսքով, ընդհանուր առմամբ սգո արարողությանը 30-40 մարդ է մասնակցել: Նրանցից ոմանք մտել են ալկոհոլային խմիչք վաճառող մոտակա խանութներից մեկը, որտեղ էլ վիճաբանության մեջ են մտել այլ գնորդների հետ:
Երբ նրանք տուն են վերադարձել, շենքի մոտով մեքենա է անցել, որից էլ շուրջ 20 կրակոց է հնչել: 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Chicago Tribune-ին:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երեքը ծանր վիճակում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



