Հուրգադայում զբոսաշրջիկների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների վրա հարձակված հանցագործին հոգեբուժական կլինիկա կտանեն
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի դատախազության կարգադրությամբ՝ Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված տղամարդուն կտեղավորեն հոգեբուժական կլինիկայում՝ փորձաքննության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արաբական պետության պետական գործակալությունը։
Տղամարդը կլինիկայում կմնա 45 օր, այդ ընթացքում մասնագետները պետք է ստուգեն նրա հոգեկան վիճակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին դանակով զինված տղամարդը Հուրգադայի լողափերից մեկում հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Զոհվել են երկու գերմանուհիներ, մեկ չեխուհի ավելի ուշ հիվանդանոցում է մահացել, Հայաստանից երկու ու Ռուսաստանից մեկ կին զբոսաշրջիկներ վիրավորում են ստացել։ Հարձակվողին ձերբակալել են։ Հարձակման պատճառների մասին պաշտոնական վարկածը դեռ չեն հայտնել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



