Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Այծեղջյուրներին օրը թույլ է տալիս ավարտել կարևոր գործը. Օգոստոսի 8-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ հատկացնել թիմային գործերին, սակայն դրանցում ամբողջությամբ չխորասուզվել: Իրավիճակը հասարակական շփումների և անձնական ծրագրերի միջև առողջ հավասարակշռություն է պահանջում: Միևնույն ժամանակ, ցանկալի է հաշվի առնել ընկերների կամ հասարակության կարծիքը, որպեսզի ձեր գործունեությունը միակողմանի չտեսնեք. սուբյեկտիվ մոտեցումը կարող է խանգարել տեսնել հավելյալ հնարավորությունները:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս սկսած գործն ավարտին հասցնել. ջանքերի արդյունքը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Հետևողականություն դրսևորելը կարևոր է ոչ միայն ուրիշների առաջ պատասախանատվության դեպքում, այլև այն դեպքում, երբ սեփական շահերն եք հետապնդում: Այսօր դժվար չի լինի ճիշտ ուղու վրա մնալ, կարելի է աջակցության և պաշտպանության հույս ունենալ, սակայն հենց վաղն իրավիճակը կարող է պակաս կայուն դառնալ:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը կօգնի պահպանել ներդաշնակ տրամադրությունը, հաջողությամբ գլուխ հանել ընթացիկ մանր գործերից: Պատճառը կլինի իրադարձությունների բարեհաջող ելքի նկատմամբ վստահությունը: Արտաքին հաստատումների բացակայության դեպքում կարող եք ապավինել ինտուիցիային, որը կհուշի, որ ամեն ինչ լավ է ընթանում: Հնարավոր է այլ քաղաքում կամ երկրում տիրող իրավիճակի նկատմամբ հետաքրքրություն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում նպատակ դարձնել հարմարավետությունը և հաճույքը: Ամենը, ինչ կապված է անձնական ճաշակների բավարարման հետ, ավելի լավ է թողնել վաղվան: Այսօր չարժե արհամարհել անվտանգության հարցերը, կարող է ապահովագրություն պետք գալ, այդ թվում՝ ֆինանսական և բժշկական հարցերում: Իրավիճակը կարող է պահանջել նախկին տեմպի կամ ռեժիմի պահպանում: Հնարավոր է ստիպված լինեք մասնակցել թիմային գործերի:

Առյուծ

Առյուծներին այսօր խորհուրդ չի տրվում խախտել պայմանավորվածությունները, օրենքի պահանջները: Արտաքին պայմանները մինչ գիշեր որոշիչ կմնան, իսկ ձեր անձնական ցանկությունները երկրորդական նշանակություն կունենան: Եթե նախորդ օրն ակտիվ ռեժիմում է անցել, արժե սպասել ձեր գործողությունների արդյունքին: Հնարավոր է հասկանաք և ձեր աչքերով տեսնեք, թե ինչպես է ձեզ վերաբերվում գործընկերը, կամ ինչ տեսք ունեք մարդկանց որոշակի խմբի ֆոնին:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում նոր գործեր ստանձնել. նոր ուղղությամբ ուժերի վատնումը կարող է վաղաժամ լինել: Օրվա հիմնական թեման կարելի է դարձնել աշխատանքի ավարտը և արդյունքների ամփոփումը: Գործերի կարգավորումը կավելացնի ձեր վստահությունը, կօգնի ավելի հանգիստ ընկալել ուշացումները, դադարները, անհստակության րոպեները: Բացառված չէ, որ ձեզ մինչ գիշեր ուղղորդի ծառայողական կամ ընտանեկան պարտքը:

Կշեռք

Կշեռքներին ներդաշնակ օր է սպասվում՝ առանց լուրջ փոփոխությունների: Կարելի է վայելել կատարած աշխատանքի արդյունքները կամ ճակատագրի բարեգթությամբ ձեզ նորից այցելած հաջողությունը: Օրը հարմար է հետաքրքիր զբաղմունքների կամ ակտիվ հանգստի շարունակության համար, թույլ է տալիս երկարացնել ընկերների հետ արդյունավետ շփման կամ փոխշահավետ գործնական համագործակցության շրջանը:

Կարիճ

Կարիճները կարող են օրն անցկացնել տանը կամ զբաղվել կենսական հիմքի ամրապնդմանը նպաստող գործերով: Չարժե հետաձգել էլեկտրոնիկայի, ծրագրման, ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված աշխատանքները, հատկապես, եթե դրանք երկար նախապատմություն ունեն և տվյալ պահին գտնվում են հաջող ավարտման շրջանում: Հնարավոր է իրականությունը երկրորդ պլան մղվի, իսկ առաջին տեղում հայտնվի վիրտուալ միջավայրը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հանգիստ կարող են զբաղվել իրենց հետաքրքրող գործերով՝ ցանկացած նախաձեռնությունից լիարժեք արդյունք ստանալով: Օրը կօգնի հստակություն սահմանել, ամրապնդել ներկայի և ապագայի նկատմամբ վստահությունը, համակարգել ստացված արդյունքները: Եթե հայտնվել եք քննության իրավիճակում, այն հաջող կանցնի: Հնարավոր է մերձավոր շրջապատի հետ սերտ համագործակցություն:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը թույլ է տալիս ավարտել կարևոր գործը, որի շնորհիվ ավելի լավ կանցնի աշխատանքը, կամ ավելի անվտանգ կդառնա բիզնեսը: Հեռատեսական համակարգային մոտեցումը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը, ուղղել թույլ տված սխալները, վերացնել վտանգը կամ քաոսի նախանշանները: Իրավիճակը չի հանդուրժում շտապողականություն: Մի գործի ավարտից հետո չարժե միանգամից անցնել մյուս գործին:

Ջրհոս

Այսօր Ջրհոսներն իրենք կարող են ընտրել իրադարձություններին իրենց մասնակցության չափը: Եթե ձեր գործն անթերի է կազմակերպված, կարելի է սահմանափակվել հեռակա վերահսկողությամբ, առօրյան վստահել ստուգված գործընկերներին և օգնականներին, իսկ ազատ ժամանակը հատկացնել ձեր անձնական կարիքներին: Կոնկրետ դեմքի հետ փոխգործակցության համար ավելի լավ է ընտրել առավոտը:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել չմիջամտելու դիրքորոշումը, ինչը հավասար չէ անտարբերությանը: Գիտակցված չեզոքությունը կօգնի պահպանել զգացմունքային հավասարակշռվածությունը և մտքի պարզությունը, հեռու կպահի վաղաժամ հայտարարությունից կամ այլ անշրջահայաց նախաձեռնությունից: Կարող եք ավելի հստակ հասկանալ գործընթացների էությունը, համակարգել տեղեկատվությունը, ճիշտ և սթափ որոշում կայացնել:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience