«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ նշանակվեց Ալեքսեյ Երյոմենկոն
SPORT«
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մասնագետի օգնականն է լինելու է Ումար Մարխիևը:
Ալեքսեյ Երյոմենկոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» (1986-1987 թթ.) և «Դինամո» (1988-1990 թթ.) թիմերում:
Եղել է ֆիննական «Յարոյի» (2009-2016 թթ.) և Կարագանդայի «Շախտյորի» (2016-2017թթ.) գլխավոր մարզիչը:
Ումար Մարխիևը երկար տարիներ աշխատել է ֆիննական «Յարոյում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական: Վերջին տարին մարզում էր ռուսական «Անգուշտ» ֆուտբոլային ակումբը:
Վերջին երկու ամիսների ընթացքում երևանյան թիմը մարզում էր Արմեն Գյուլբուդաղյանցը: Այժմ նա զբաղեցնելու է ակումբի մանկապատանեկան դպրոցի համակարգողի պաշտոնը: