Ֆրանսիայում ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից
SOCIETYՖրանսիայում երկուշաբթի երեկոյան ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով շուրջ 19։00-ին՝ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Վիեն շրջանում, վրանային ճամբարներից մեկում։
Տեղի իշխանությունների նախնական տվայլներով՝ կայծակը հարվածել է վարդակներով էլեկտրական վահանին, որը տեղադրված էր քեմփինգում։ Տարերքի հարվածի հետեւանքով 7 մարդ թեթեւ վիրավորում է ստացել, իսկ 15-ամյա դեռահասի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Ներկայում բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։
13-16 տարեկան դպրոցականների խումբը Վիեն է ժամանել Դեկարտ քաղաքից։ Նրանք նախատեսում էին մեկ շաբաթ անցկացնել վրանային ճամբարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



