Ուկրաինան սկսել Է նավթ գնել Իրանից
ECONOMICSՈւկրաինան, որը հունիսին սկսել Է նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել Է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք: Այս տվյալներն օգոստոսի 8-ին ներկայացրել Է Ուկրաինայի Պետական ֆիսկալ ծառայությունը (ՊՖԾ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հունիսից սկսվել են նավթահումքի գնումները իրանական ձեռնարկություններից: Հունիսին Իրանից ուկրաինական շուկայում ստացվել Է 0,236 մլն դոլարի նավթ, հուլիսին՝ 5,442 մլն դոլարի»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ ընդամենը յոթ ամսվա ընթացքում Ուկրաինան ներմուծել Է 213 մլն դոլար արժողությամբ 508,105 հազար տոննա նավթահումք, հիմնականում՝ Ադրբեջանից եւ Ղազախստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



