Նյու Յորքում Թրամփի հյուրանոցի ճակատին Պուտինի դիմանկարն են տեղադրել
SOCIETYՄանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել Է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել Է Business Insider լրատվական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌԴ-ի նախագահը պատկերված Է ի նշան հավանության վեր բարձրացրած մեծ մատով: Դրոշի վերեւում անգլերեն գրված Է «Ուրախ եմ օգնել, եղբայր»:
Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով Է ակցիայի կազմակերպիչը: Business Insider-ը նշում Է, որ դրա անցկացման ժամանակ 46-հարկանի երկնաքերի առջեւ կանգնած Էին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանց գլխներին եղել են կարմիր բեյսբոլկաներ: Նրանցից մեկը ձեռքին ռուսական դրոշ Էր բռնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



