Հաղարծինի ճանապարհին հայտնաբերված տղամարդու պարանոցին կպչուն ժապավեն է եղել. նա որպես անհետ կորած է որոնվել. ՔԿ
SOCIETYՀաղարծին վանական համալիր տանող ճանապարհին օգոստոսի 7-ին մահացած հայտնաբերված տղամարդը հուլիսի 31-ից որպես անհետ կորած է որոնվել: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած հայտնաբերված տղամարդը 32 տարեկան է, Երեւանի բնակիչ: Նրա պարանոցին փաթաթված է եղել կպչուն ժապավեն։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ավելի վաղ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին օգոստոսի 7-ին հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



