Տոմատի հյութը «փրկություն» է կանանց համար
LIFEPast.am-ը գրում է.
Եվրոպացի գիտնականները բացահայտել են, որ տոմատի հյութի մեկ բաժակը կարող է մեղմել դաշտանադադարի ախտանիշները, Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ այն կանանց մոտ, ովքեր օրական 2 անգամ 200-ական մլ տոմատի հյութ են օգտագործել 8 շաբաթների ընթացքում, դաշտանադադարի ախտանիշները վառ արտահայտված չէին եւ ավելի քիչ անհանգստություն էին պատճառում: Նրանց մոտ նաեւ նվազել է խոլեսթերինը: Մասնագետների հետազոտությանը մասնակցել է 93 կին:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ 8-րդ շաբաթվա ավարտին գրեթե բոլոր կանանց մոտ տագնապայնությունը եւ նյարդայնությունը մեղմվել են գրեթե երկու անգամ:
Այդ կանանց օրգանիզմը սկսել է ավելի շատ կալորիաներ յուրացնել հանգստի ժամանակ, իսկ ճարպերի քանակն արյան մեջ նվազել է:
Ավելի վաղ իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տոմատի հյութի մեջ պարունակող քիմիական նյութերն ազդում են այնպես, ինչպես կանացի հորմոն էսթրոգենը: Հավանաբար, դրանով է բացատրվում այդ հյութի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



