«Սինքֆիլդի գավաթ»-ի 6-րդ տուրում Արոնյանը հաղթեց Սոին
SPORTՀանգստյան օրվանից հետո «Սինքֆիլդի գավաթ» գերհզոր մրցաշարում տեղի ունեցավ 6-րդ տուրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միակ հաղթանակը տարավ Լևոն Արոնյանը, ով սպիտակներով խաղում էր Ուեսլի Սոի հետ։ Մյուս զույգերը՝ Կարլսեն-Նակամուրա, Կարուանա-Վաշիե-Լագրավ, Կարյակին-Անանդ, Նեպոմնյաշչի-Սվիդլեր, կիսեցին միավորը։
6 տուրից հետո «Սինքֆիլդի գավաթ»-ում շարունակում է միանձնյա գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Նա վաստակել է 4 միավոր։ Անանդը, Արոնյանն ու Կարլսենն ունեն 3․5-ական, Կարուանան ու Կարյակինը՝ 3-ական, Նակամուրան, Սվիդլերն ու Նեպոմնյաշչին՝ 2․5-ական, Սոն՝ 2 միավոր։
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



