Հզոր պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաքում
INTERNATIONAL NEWSՀզոր պայթուցիկ սարք Է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտնել Է երկրի RTCG պետական հեռուստատեսությունը:
Նշվում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել գիշերվա ժամը մոտ 3-ին երկրի գլխավոր ուղղափառ տաճարի մերձակա գրասենյակում: Զոհեր չկան, սակայն վնաս Է պատճառվել հարեւան շենքերին, վնասվել Է մի քանի ավտոմեքենա: Պայթյունը լսվել Է քաղաքի բոլոր մասերում եւ խիստ վախեցրել շրջակա թաղամասերի բնակիչներին: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



