Արգելում տղամարդը ցանկացել է սարքել փողոցի լույսերը, բայց հոսանքահարվել է. հարեւանները նրան մահացած են հայտնաբերել
SOCIETYԿոտայքի մարզի Արգել գյուղում օգստոսի 8-ին հայտնաբերվել է նույն գյուղի բնակչի դին: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մաթեւոս Ավագյանը տեղեկացրեց, որ մահացածը գյուղի բնակիչներից Ռուդիկ Վասիլյանն է: Նա «Արգել ՀԷԿ» հիդրոէլեկտրակայանում աշխատելիս է եղել որպես էլեկտրիկ: Նա հոսանքահարվել է, երբ բարձրացել է իրենց փողոցի լույսերը սարքելու:
«Փողոցի լույսերը փչացած են եղել, ասել է հարեւաններին, որ կսարքի: Բայց, երբ ինքը բարձրացել է, որ սարքի, այդ ժամանակ լարում չի եղել, թե ոնց ա դեպքը տեղի ունեցել, ոնց ա հոսանքահարվել՝ փորձաքննությամբ կպարզվի»,-ասաց համայքնի ղեկավարը՝ նշելով, որ 47-ամյա տղամարդուն մահացած վիճակում հարեւաններն են հայտնաբերել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



