Հայ շախմատիստները ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության հերթական տուրում
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը շարունակում են հաջող ելույթները շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում:
Լևոն Արոնյանը «Սիբերիա»-ի կազմում իր առաջին խաղում կիսեց միավորը մրցակցի հետ: Ռուսական «Սիբերիա»-ն հաղթեց ընդհանուր հաշվարկով 4-2 հաշվով և այժմ մի շարք այլ թիմերի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը ևս ոչ-ոքի խաղաց 3-րդ տուրում, իսկ «Ուգրա» թիմը, այս անգամ 2-2 խաղաց մրցակից ռուսական մեկ այլ թիմի՝ «Լեգասի»-ի հետ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան: