ԿԺԴՀ-ի խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով․ ԵՄ
POLITICSԵվրամիությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ի խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով եւ կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, ներառյալ՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելը, որպեսզի Փհենյանը կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, որպեսզի այն կատարի միջազգային պարտականությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների միջոցով։ Մենք սպասում եք, որ ԿԺԴՀ-ն երկխոսություն կսկսի միջազգային հանրության հետ՝ ուղղված Կորեական թերակղզու անդառնալի, ամբողջական ապամիջուկայնացմանը՝ կատարելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը»,-ասել է Ռեյը։
Նա նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ երկխոսությանը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



