Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Սեքսուալ խառնվածքներն՝ ըստ կենդանակերպի նշանների

PHOTO

Խոյ 

Սովորաբար, դուք բավականին հստակ կարողանում եք հետևել ձեր մարմնի թելադրանքներին և առանց կեղծ համեստության պատասխանում եք նրան: Սա, իհարկե, ճիշտ մոտեցում է: Առողջ մարմնին՝ առողջ սեքս: Հանուն սեքսի դուք շատ զոհողությունների կգնաք, որովհետև գնահատում եք հաճույքը:

Բայց հիմա ձեր ինտիմ կյանքում թվում է՝ կան որոշակի դժվարություններ:

Ձեր զուգընկերն ամենացանկալի մարդն է ում դուք երբևէ հանդիպել եք, սակայն մտերմությունն ու ինտիմ կապն անհասանելի է թվում: Դուք փորձում եք կիրառել տարբեր ռազմավարություններ, որոնք արդյունք չեն տալիս:

Որպես խորհուրդ, թողեք ամեն ինչ գնա իր բնականոն ընթացքով և սիրելիի հետ բոլոր հարբերություններն անթերի կլինեն:

Couple Undressing in Bed --- Image by © Eric Cahan/Corbis

 Ցուլ 
Oh, ինչպիսի բարդ ծրագիր, ինչպիսի լուրջ աշխատանք: Կարծես, ձեր բոլոր մտքերն ու զգացմունքներն այժմ կենտրոնացված են բիզնեսի վրա: Եվ դա, անկեղծ ասած, այնքան էլ լավ չէ, եթե դուք, իհարկե, չեք երազել, որ ձեր կյանքի մնացած օրերն անցկացնեք գրասենյակում՝ որպես բարեխիղճ մեղվապահ:

Կենդանակերպի այս նշանի համար զգացմունքներն ու սեռական հաճուքը գործում են ըստ պահի ազդեցության: Դուք պատրաստ եք առանց վարանելու տրվել նրան, ով կգրավի ձեր սիրտը: Այս տարի հատկապես ուշադիր եղեք, որովհետև ձեզ գրավելու գործընթացում ներգրավված սրտակերները բավականին վտանգավոր են:

Երկվորյակ 

Նա, ով պատրաստվում է առաջ գնալ, բայց անընդհատ հետ է նայում և փնտրում անցյալը, առաջին հերթին, ամենայն հավանականությամբ, հեռու չի գնա, և երկրորդ, վտանգում է «կոտրել» իր վիզը հանուն անցյալի: Այս ամենը վերաբերում է նաև այս կենդանակերպի սեռական կյանքին:

Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է հիշել իր նախկին սիրեցյալի հետ անցկացրած սեքսից հիանալի պահեր և հաճելի դիրքեր, բայց ինչպես ամեն հարցում, այնպես էլ անկողնում, մի մոռացեք, որ նորությունները թարմացնում են օրն ու կյանքը, անցյալից կառչեք միայն լավ հիշողություները վերապրելու համար, հակառակ դեպքում նոր անկողնում նոր սիրելիի հետ հիշելով անցյալն՝ ամեն ինչ կփչացնեք:

690x460_1_8e394d64471004775086f80d5fc9338d@1348x899_0xd42ee42a_19685416911429792675

Խեցգետին 

Նա ձեզ առաջին հերթին ուզում է, հետո միայն սերում կամ սիրում և ցանկանում է ձեզ կամ էլ պարզապես սեքս է ուզում, իսկ դուք նրան մեծ հաշվով չեք հետաքրքրում ...

Մինչ այս հարցերն իքներդ ձեզ տալը, պատասխաններ փնտրելն ու ինքնախարազանմամբ զբաղվելը, ուղղակի հստակ ու բացահայտ փորձեք պատասխանել այն հարցին, թե դուք ինչ եք ուզում նրանից:

Կենդանակերպի այս նշանին բոնոշ են գաղտնիությունն ու խորհրդավորությունը, բայց դուք պետք է արդեն հասկացած լինեիք, որ անկողնում այդ ամենն ուղղակի խանգարում են: Ավելի վստահ և ազնիվ եղեք Ձեր ցանկությունների մեջ, քանի որ 21015 թվականն այն հաջողակ տարիներից մեկն է, որը քեզ հնարավորություն կտա ունենալու հիանալի և հասկացող զուգընկեր, որը քեզ երբեք չի ձանձրացնի անկողնուն:

690x1034_1_8765df1deed942f364f4789bc9b62a3f@727x1090_0xd42ee42a_14108870171429792530

Առյուծ 

Այս ամառ աստղերը ձեզ խոստանում են կարիերայի առաջընթաց, այսպես որ, այս տաք օրերին դուք իրավունք ունեք մեծ ոգևորությամբ հանձնվել սիրային հետաքրքիր արկածներին: Կենդանակերպի այս նշանի համար սեքսը համարվում է հարազատ տարերք, որը կյանքում նրան ինքնարտահայտման կարևոր բաղադրիչն է համարվում: 

Այս առումով, դուք չեք տառապում ավելորդ բարդույթներից և չունեք տաբուներ, պարզապես տարին ձեզ համար նախատեսել է ավելի նուրբ ու եթերային տեսակով զուգընկեր, որոնց պետք է չվախեցնել կրքոտության մեծ չափաբաժնով:  

Կույս 

Կատարյալ օրգազմի մասին բոլորն են երազում, բայց դուք հիանալի պատկերացում ունեք երազանքների և իրականության տարբերությունների մասին: Կույսերը հակված են վերլուծել իրենց սեփական համակրանքը, ցանկությունները: Նրանց դուր է գալիս ամեն ինչ պահել վերահսկողության ներքո:

Կենդանակերպի այս նշանները ձգտում են հարաբերություններում և անկողնում հասնել կատարելության, որը երբեմն վերածվում է մոլի նպատակի: Բայց, եթե զուգընկերը կարողանում է նրանց ցանկությունները հունից հանել, ապա մոռանում են բոլոր կանոնների մասին և տրվում պահին: Աստեղերն այս տարի անկողնային նոր փորձություններ է խոստանում:

Vintage couple

Կշեռք 

Դուք այնքան եք լսել, որ կշեռքները կարողանում են գտնել իրենց կանացի երջանկությունը բացառապես ներդաշնակության մթնոլորտում կամ, առնվազն, շքեղ ննջասենյակում, որ նրանք նույնպես գրեթե պատրաստ են հավատալ դրան:

Սակայն, կշեռքները շատ լավ գիտեն, թե ինչ տարօրինակ և ռիսկային գործողությունների են պատրաստ, եթե այդ տղամարդն իսկապես ցանկալի է նրանց համար: Հիմնականում այդ ֆանտազիաները նրանք թողնում են իրենց համար, բայց, եթե որոշեն իրականացնել այդ արկածները, ապա ոչնչի առջև չեն կանգնի:

Այս տարի կշեռքները պետք է փորձեն ավելի համարձակ իրականացնել իրենց ցանկությունները, որովհետև աստղերն այս տարի նրանց բնական հմայքին ավելացրել են նաև գրավչության կանչող հատկանիշներ, որոնք կօգնեն իրականացնել նրանց ցանկացած չարաճճի երազանք:

690x844_1_6e3e3ccc4aac9924816b8d1b7a5733ff@1221x1495_0xd42ee42a_13634320331429792472

Կարիճ 

Ձեր սեքսուալ խառնվածքն ուղղակի  երևակայություններ է քանդում, որոնց մասին շրջապատը կարող է լեգենդներ հյուսել, իսկ շատերը, իհարկե,  երազում են զգալ այն ամենը իրենց վրա:

Սակայն, կարող ենք կռահել, որ այդ համարձակ քայլն իրականացնելու համար ոչ բոլորի ուժը կպատի: Հարաբերությունները ձեզ հետ կարելի է բնութագրել՝  պայքար առանց կանոնների: 

Աղեղնավոր 

Ձեզ դուր է գալիս ձեր կյանքը, դուր է գալիս սեքսը, դուք հիանում եք ինքներդ ձեզնով: Որպեսզի ստանաք կատարյալ պատկեր, կա մեկ կարևոր հարցը, որ դեռ պետք է տաք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ցանկանում եք, որ այս մարդը լինի ձեր մշտական ​​զուգընկերը: 

Ժամանակի ընթացքում ամեն ինչ կգնա այնպես, ինչպես դո՞ւք եք ցանկանում, թե՞ պետք է շարունակեք նոր հերոսի որոնման աշխատանքները:

Աղեղնավորների համար այդ ամենը կարևոր է, իսկ, եթե ինչ-որ բան սխալ ընթանա նրանք երբեք չեն խաբի զուգընկերոջը: Պարզապես հիշեցնենք, որ աղեղնավորները պահանջկոտ են և իդեալականության կողմնակից, ինչը ոչ մի տեղ, այդ թվում և սեքում, ինչպես հայտնի է, չկա:

TR-CHCR-0782

Այծեղջուր 

Ձեզ շրջապատող մարդկանց համար դուք փակ մարդ եք, բայց դա ոչ այնքան ձեր խառնվածքն է, որքան ցանկացած իրավիճակում տեղի ունեցածի հիմքերը հասկանալն ու ճիշտ որոշում կայացնելու սովորությունն է:

Սակայն, ձեզ վաղուց հայտնի է, որ սեքսում սովորական կանոններ գոյություն չունեն, այստեղ ճիշտ է նա, ով իրեն պահում է, ոչ թե այնպես, ինչպես «պետք է», այլ այնպես, ինչպես «ուզում է»:  

Նույնիսկ աշխարհի ամենաբարձր IQ ունեցող տղամարդիկ սիրում են, որ իրենց անկողնում առաջարկում են որոշ տարբերակներ, այնպես որ մի մոռացեք այդ մասին:

690x965_1_b25c4049872e3f5cd9aed85c39ebc64b@1143x1600_0xd42ee42a_19740281331429792448

Ջրհոս 

Ամենահայտնի սրտակեր և հաջողակ տղամարդկանցից մեկը ժամանակին իր փորձով կիսվեց ընկերների հետ. «Եթե դուք ինչ - որ պահի կունենաք երկու սիրեկան, ապա որոշ ժամանակ անց նրանք միասին կանհետանան»:

Թվում է, որ ձեր կյանքում հենց հիմա նման շրջան է: Միակ տարբերությունն այն է, որ դուք սովոր չեք կորցնել ձեր գլուխը նույնիսկ ամենաթեժ քնքշանքներից և համբույրներից և թույլ չեք տալիս այդ հարաբերություններին ունենան իրենց բնականոն ընթացքը, իսկ արդյունքում, իհարկե, հայտնվում եք մեկուսացման եզրին: Դուք տեսակով կրքոտ եք, սակայն սահմանափակում եք ձեր ցանկությունների իրական չափսերը: Ավելի լավ է թողնեք վերահսկման տխուր համակարգը և ավելի ակտիվ գործեք թե կանքում, թե անկողնում:

Ձկներ 

Սեսքը նուրբ երիտասարդի հետ, ով ապրում է մոտակա տներից մեկում, համալսարանի պրոֆեսոր է կամ գիտնական: Ձկների էրոտիկ երևակայությունները համարվում են ամենաբազմերանգներից մեկը:

Իհարկե, դուք այնքան էլ միամիտ չեք, որպեսզի նրան մանրամասն պատմեք և թելադրեք ձեր երևակայությունների մասին, բայց այդ պատկերացումներից որոշ «ընտրված հատվածներ» նրան իսկապես դուր կգան:

Style: "Portrait B&W"

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025