Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Որո՞նք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները

PHOTO

Խոյ

Խոյերն ակտիվ խանդոտներ են, նրանք ոչ մի կասկած իրենց մեջ չեն պահում, այլ միանգամից դրանք հայտնում սիրելիին, իսկ ավելի կոնկրետ շպրտում նրա դեմքին: Եվ եթե արդեն իսկ կասկածում են, ապա նրանց այլևս հնարավոր չէ ինչ-որ բան ասել կամ համոզել: Գործում են նրանք միանգամից. կա՛մ իրենք են հեռանում, կա՛մ սիրելիին հեռացնում, երրորդ տարբերակ չկա: Խոյի խանդից ինչ-որ լավ բան սպասել հարկավոր չէ: Նա երբեք չի մոռանա՝ ինչպես դուք նայեցիք մեկ ուրիշի կողմը անգամ 5 վայրկյանով: Սա ձեզ համար թեթև ամառային անձրև չէ, այլ ուժգին փոթորիկ՝ կայծակների և ամպրոպների ուղեկցությամբ:

Ցուլ

Ցլերը խանդի հարցում համբերատար են, նրանք կարող են տարիներով կասկածել և ոչինչ չասել: Ինտուիցիայի ձայնին լսել սովոր չեն, նրանք արդարացնելու են իրենց սիրելիին այնքան ժամանակ, մինչև ակնհայտորեն չբախվեն դավաճանության փաստին: Ուշացումներ, գործուղումներ. այս ամենը նրանց համար սովորական է, իսկ այ եթե նրանք սառնություն զգան իրենց հանդեպ, այ սա արդեն լուրջ ահազանգ է: Ցլերը կաշվից դուրս են գալիս ձեզ արդարացնելու համար. չկան հստակ ապացույցներ, չկա և դավաճանություն: Իսկ դավաճանության բացահայտումից հետո արդեն էլ չկա Ցուլ, նա երբեք չի մնա անհավատարիմ մեկի կողքին:

Երկվորյակներ

Երկվորյակները խանդին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում: Նրանք սկսում են խանդել անգամ մինչև հարաբերություններ սկսելը: Նրանց ոգեշնչում է իրենց սիրելիի նախկին հարաբերությունները փորփրելը, ինչ-որ բաներ հորինելը, դրանք պատճառաբանելն ու դավաճանության մեջ մեղադրելը: Երկվորյակների հետ հարաբերություններում հարկավոր է հիշել մի բան՝ նրանք չափազանց շատ են սիրում հորինել: Եթե հանկարծ մի չնչին առիթ լինի, և դուք չկարողանաք արդարանալ, ապա պատրաստվեք ատոմային ռումբի պայթյունի և բազմաթիվ զոհերի:

Խեցգետին

Խեցգետինները չեն խանդում, նրանք տապակվում են իրենց տառապանքների մեջ: Հորոսկոպի բոլոր նշանների մեջ Խեցգետիններն ամենազգայունն են, և դավաճանության մասին միտքն արդեն նրանք անսահման ցավ է պատճառում: Կասկածի արդյունքում նրանք ունակ են լիովին փոխվելու և հարմարվելու իրենց սիրելիի ցանկություններին և պահանջներին: Միևնույն ժամանակ, խանդոտ Խեցգետինը հեռանում է, մտնում է իր կաղապարի մեջ: Այնպես որ, երբ իրավիճակը հարթվի, և այլևս խանդի պատճառ չլինի, մի՛ զարմացեք, որ հարաբերություններում մի ճաք լինի:

Առյուծ

Առյուծները, կարելի է ասել, չեն խանդում: Նրանց ինքնավստահությունն ու ինքնահավանությունը թույլ չի տալիս նրանց կարծել, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից լավը լինել: Դավաճանությանը բախվելով՝ նրանք անմիջապես հիասթափվում են սիրելիից: Նրանք չեն հանդուրժի նման պահվածք, քանի որ Առյուծից հրաժարվել կարող է միայն անարժան մեկը: Հենց ձեր Առյուծը սկսի խանդել, դուք մոտ եք աղետին: Եթե դա թյուրիմացություն է, ապա ջանք մի՛ խնայեք նրան դա ապացուցելու, և նա կհավատա ձեզ, սակայն եթե դուք իսկապես դավաճանել եք, ապա նրան խաբել հաստատ չեք կարողանա:

Կույս

Կույսերն առաջին հայացքից ասես կորցրած լինեն խանդի զգացողությունը: Նրանք զուգընկերոջ ընտրությանը մոտենում են հանգամանալից: Նրանց երկրորդ կեսը չպետք է խանդի առիթ տա: Սակայն եթե հանկարծ, այնուամենայնիվ, նման բան պատահում է, ապա Կույսը կերպարանափոխվում է: Նա խենթանում է. ինչպես կարող էր մեկն, ում նա հավատացել է և մոտ է թողել իրեն, դավաճանել: Սակայն հարկ է իմանալ, որ նա կփորձի ինքնատիրապետումը չկորցնել և հնարավորինս հանգիստ խոսել ձեզ հետ:

Կշեռք

Կշեռքները չեն կողմնորոշվում, թե կշեռքի որ նժարի վրա դնեն խանդը. Մի կողմից նրանք սիրում և վստահում են ձեզ, մյուս կողմից ահավոր խանդում: Ներքին պայքարը թույլ չի տալիս նրանց հանգիստ քնել: Խանդը մեծ հաշվով վնաս է հասցնում Կշեռքին, այն փչացում է հարաբերությունները, մարում նվիրական զգացմունքները: Եթե դուք նրանց մեկ անգամ առիթ եք տվել, իսկ հետո մոռացել դրա մասին, ապա տարիներ հետո հարաբերությունները կարող են դադարել և դուք անգամ չեք հասկանա, թե ինչու:

Կարիճ

Կարիճները խանդի հարցում արարիչներ են, նրանք ստեղծում են այն, ինչպես Լեոնարդո Դա Վինչին իր կտավները: Այն ունի արտահայտման բազում երանգներ, հարյուրավոր ոլորաններ: Բացի այդ` նրանք շատ վրիժառու են և հաճույք են ստանում իրենց վրեժից: Ձեր մի սխալի դիմաց նրանք ձեզ տասնապատիկով կպատասխանեն: Եթե դուք ուզում եք մի դրամատիկ գործ գրել, ապա բավական է ձեր Կարիճին խանդի առիթ տաք. այդպիսի էմոցիաների տարափ դուք հաստատ դեռ չեք տեսել:

Աղեղնավոր

Աղեղնավորները խանդի հողի վրա նեղանում են և նեղանում են ոչ միայն իրենց սիրելիից, այլ ամբողջ աշխարհից: Սակայն բնավորությամբ հիշաչար չեն, ուստի շատ արագ են մոռանում ամենը: Նրանք խանդի արդյունքում խորանում են իրանց աշխարհի մեջ, ինչ-որ հետաքրքիր զբաղմունք են գտնում կամ էլ ընդհանրապես մեկ ուրիշի սիրհարվում: Եթե ստիպել եք Աղեղնավորին խանդել, ապա պատրաստվեք քրտնաջանորեն պայքարել նրան հետ վերադարձնելու համար. ի դեպ, այսուհետ հենց դուք եք խանդելու:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրը խանդում է, ապա սիրում է: Այս նշանի ներկայացուցիչները կարող են հարաբերություններ ստեղծել միայն նրանց հետ, ում համակրում են: Եվ ահա, երբ հայտնվում է խանդը, ապա արդեն սեր է առաջացել: Սակայն նրանց արձագանքը դրան լինում է չափազանց ծայրահեղ` կա՛մ միանագամից ամուսնություն, կա՛մ բաժանում: Ամեն դեպքում Այծեղջյուրները շատ ծանր են տանում իրնեց խանդը:

Ջրհոս

Ջրհոսները զբաղվում են միմիայն իրենցով, նրանք խանդի ժամանակ չունեն: Նրանք, իհարկե, որոշ բաներ նկատում են, սակայն ոչինչ չեն ձեռնարկում, մինչև դա չի սկսում հարվածել իրեց շահերին: Ահա այստեղ էլ սկսվում են սկանդալներ, ինտրիգներ, հետազոտություններ: Այս նշանի ներկայացուցիչների խանդն ունի մեկ դրական կողմ՝ այն հեշտ է կասեցնել: Ջրհոսն ուզում է հավատալ ձեր հավատարմությանը, այնպես որ, եթե նրա խանդն անհիմն է, պարզապես ապացուցեք դա: Բացի այդ՝ նա երբեք չի խանդում իր նախկիններին:

Ձկներ

Ձկներն ունեն խանդի կարիք: Եթե նրանք արդեն տրամադրվել են, ապա նրանց այլևս հնարավոր չէ համոզել: Խանդի արտահայտումները միշտ տարբեր են՝ կա՛մ ռոմանտիկ ընթրիք, կա՛մ սկանդալ: Եվ հաճախ ձկներն իրենց խանդով չափն անցնում են այն աստիճանի, որ իրենց զուգընկերը ցանկանում է շուրջերկրյա ճանապարհորդության գնալ, միայն թե Ձկանից հեռու լինի:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025