Աբխազիայի ԱԳՆ-ն Պուտինի այցի հանդեպ Վրաստանի արձագանքը «նյարդային» է որակել
INTERNATIONAL NEWSՎրաստանի արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա կատարած այցի հանդեպ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը «նյարդային» է որակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Աբխազիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Չնայած Վրաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև նրանց արևմտյան հովանավորների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բավականին նյարդային արձագանքին Վլադիմիր Պուտինի այցի հանդեպ, ցանկանում ենք հավաստիացնել, որ այցը հաջողված էր»,- նշված է Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Աբխազիայի ԱԳՆ-ն նաև վստահեցրել է, որ ռուս-աբխազական հարաբերությունները ռազմավարական են և դինամիկ զարգանում են:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



