Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի
PHOTOՕգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



