Կանացի խորամանկության երեք տեսակ
LIFEՇատ կանայք, ցանկանալով պատժել իրենց սիրեցյալին, նրան մերժում են սեքսի հարցում։ Ինչպիսի՞ն են նման վարքագծի դրդապատճառները եւ ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ սեռական շանտաժը։
Նվերների գինը
Եթե տղամարդը կնոջը նվիրում է ցանկալի նվերը, ի պատասխան կինը մեծ ուշադրություն, սեր ու քնքշանք է դրսեւորում։ Այդ կերպ նա արտահայտում է իր հիացմունքը։ Սա լավ է բոլորի համար։ Սակայն տղամարդը կարող է մտածել, որ կինն այդքան ջանքեր է գործադրում միայն նվերների համար։ Սեքսը դառնում է կնոջ կողմից մանիպուլյացիայի միջոց։ Այսպես ասած՝ ոչ մի սեքս, մինչեւ չստանամ այն, ինչ ցանկանում եմ։
Ցավոք, նմանատիպ շանտաժը խարխլում է հարաբերությունները՝ դրանք զրկելով վստահությունից եւ հուզականությունից, որը նպաստում է կրքոտ սեքսին։ Որտեղ գոյություն ունի սառը հաշվարկ, այնտեղ զգացմունքները մեռնում են։
Վրեժ եւ վիրավորանք
Եթե վիճել եք, ամենայն հավանականությամբ, սեքսի մասին չեք էլ ցանկանում մտածել։ Վիրավորանքը մնեծանում է, ինչը չի նպաստում մերձեցմանը։
Իհարկե, առաջին բանը, որը մտածում ես՝ ոչ մի դեպքում չզիջել։ Դա հասկանալի է, սակայն կառուցողական չէ։ Սեքսին համաձայնել եւ պահել վիրավորանքը եւս ճիշտ չէ. չէ՞ որ բացասական էներգիան չի անհետանա, այլ՝ ավելի շատ կկուտակվի։
Լինում է նաեւ այնպես, որ վիրավորանքդ վրեժի է վերածվում։ Եթե նույնիսկ սիրելիդ ներողություն է խնդրում, ցանկանում ես նրան պատժել եւ երկար ժամանակ հրաժարվում ես սեքսից։
Ցավոք, տղամարդկանց մեծամասնությունը չի սիրում ներողություն խնդրել, եւ նրանց համար հաճախ սեքսը ներողություն խնդրելու միակ միջոցն է։ Այդ պարագայում ձեր մերժումն ընկալվում է որպես հաշտվելու ցանկության բացակայություն։ Դրանից արդեն նա կարող է վիրավորվել։
Փակ շրջան
Դու ցանկանում ես սիրելիիցդ քնքշանք ստանալ, բայց նա գլխի չի ընկնում քո ցանկությունների մասին։ Դու բավարարված չես եւ մտածում ես՝ եթե այդպես է, նա եւս ոչինչ չի ստանա։ Հաջորդ անգամ իր ցանկացածը չստանալով՝ նա «մոռանում» է նաեւ քո պահանջմունքների մասին։
Դա յուրովի շանտաժ է։ Դու ինձ սա չտվեցիր, իսկ ես, փոխարենը քեզ համար չեմ անի դա։ Երկուսիդ էլ թվում է, որ անտեսում եք միմյանց ցանկությունները։ Թյուրըմբռնումը կուտակվում է եւ կարող է հարաբերությունների խզման հանգեցնել։