Հայաստանի բասկետբոլի հավաքականը ցավալի պարտություն կրեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուց
SPORTՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականն Աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրում ուժերը չափեց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ և ցավալի պարտություն կրեց:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպումն ավարտվեց 98:85 (23:23, 29:21, 21:16, 25:25)հաշվով:
Առաջին երկու տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Սլովակիայի և Շվեդիայի ընտրանիներին: Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Սլովակիայի հավաքականին: Այժմ A խումբը գլխավորում են Հայաստանի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականները: Խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած ընտրանիները դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



