Մխիթարյանը չի մեկնել Բաքու
SPORTԴորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել է Բաքու: Թիմի հետ չի մեկնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»:
Հիշեցնենք, որ «Գաբալա» – «Բորուսիա» մրցավեճը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



