Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինձ ստիպված ամnւuնացրին երբ 27 տարեկան էի…

LIFE

Այս դեպքը տեղի է ունեցել Կովկասում:
Այսօր այդ տարածաշրջանում հին սովորույթները դեռևս պահպանվում են, սակայն համեմատաբար ավելի մեղմ տարբերակով: Այստեղ այլևս 14 տարեկան աղջնակին չեն ամուսնացնում ծերունիների հետ:
Միակ բանը, որ սրբորեն պահպանվում է, դա ամուսնանալ պատրաստվող աղջկա կույս լինելն է, և ցանկալի է, որ աղջիկներն ամուսնանան 17-25 տարեկանում: Եթե աղջիկը 25-ից բարձր է, ապա նա համարվում է «տանը մնացած»:
GoodInfo-ն ներկայացնում է մի 27-ամյա աղջկա պատմությունը, ով աշխատում էր շինարարական ֆիրմայում, երազում էր պաշտոնի բարձրացման և մի քիչ էլ իր սպիտակ ձիով ասպետի մասին:

Ժամանակն անցնում էր, իսկ սպիտակ ձիով ասպետն այդպես էլ չէր հայտնվում, ուստի ընտանեկան խորհուրդը որոշում է աղջկան ամուսնացնել:
Վերջինս դեմ է գնում ծնողների ցանկությանը, մի լավ զայրանում և խռոված փակվում սեփական սենյակում:
Փեսացուին նա չէր տեսել, անգամ լուսանկարը չէր ցանկացել տեսնել, սակայն երբ նշանակվեց հարսանիքի օրը, նա ստիպված եղավ դուրս գալ սենյակից:
Նյարդայնացած և ծնողների որոշման դեմ չարացած աղջիկն այլ տարբերակ չուներ, քան հագնվել և պատրաստվել ԶԱԳՍ գնալուն, ընդ որում նա ստիպված եղավ հագնել 15 սանտիմետրանոց կաբլուկներ: Վերջին անգամ նա նման բարձրության կոշիկներ հագել էր իր ավարտական երեկոյի ժամանակ:
Այդուհանդերձ, աղջկան լիմուզինով տանում են փեսայի տուն, որտեղից էլ պետք է գնային ԶԱԳՍ և ռեստորան: Այդ ժամանակ տղայի բարեկամուհիներից մեկի մոտ սկսվում են ծննդաբերության ցավերը և նրան հարսին ու փեսային տեղափոխող լիմուզինով հասցնում են Ծննդատուն:
Արդյունքում նորապսակները ստիպված են լինում ԶԱԳՍ հասնել մի ջարդուխուրդ եղած Ժիգուլիով: Մինչ այդ հարսնացուն դեռ իր փեսացուին չէր տեսել:

Աղջիկը նստելով Ժիգուլին` սպասում էր իր փեսացուին` մտքում երազելով, որպեսզի վերջինս նման լիներ Ջոնի Դեպին:
10 րոպե անց նորապսակների մեքենան նստեց երկար սպասված փեսացուն:
Ըստ սովորույթի` հարսը պետք է ամաչեր և չնայեր փեսացուին, սակայն այս դեպքում հարսն առանց քաշվելու ուշադիր զննեց փեսացուին և անմիջապես սկսեց աղիողորմ լաց լինել այն աստիճան, որ փեսացուն անգամ շփոթվեց:
Փեսացուի միակ արժանիքն այդ պահին ըստ հարսնացուի` նրա գեղեցիկ աչքերն ու երկար թարթիչներն էին, ու շրթունքների ձևը, մինչդեռ տղայի քիթը սարսափելի մեծության էր:
ԶԱԳՍ-ից դուրս գալուց հետո նորապսակներն ուղևորվեցին փեսայի տուն, որտեղ ևս երկու օր հարսանիք արեցին: Երրորդ օրը կայացավ նրանց ամունական առաջին գիշերը, ավելի ճիշտ, այն կկայանար, եթե հարսնացուն չքներ:
Վերջինս արթնացավ ամուսնության 4-րդ օրը` վաղ առավոտյան: Չհասկանալով, թե ինչ է կատարվում նա արթնացրեց բազմոցին քնած փեսացուին:

10 րոպե լռելուց հետո փեսան հարսնացուի գլխից հանեց քողն ամրացնող քորոցը, դրանով պատռեց մատը և մի քանի կաթիլ արյուն թափեց սավանին` իբրև ապացույց ամուսնական առաջին գիշերվա կայացման և աղջկա մաքրության:
Հարսնացուն ամուսնու արարքից պարզապես շոկի մեջ էր հայտնվել:
Սակայն մի քանի օր անց նրանց ուղարկեցին իրենց առանձնատանն ապրելու: Համատեղ կյանքի առաջին մի քանի օրերը նրանք դարձյալ չէին շփվում միմյանց հետ, բայց հետո աստիճանաբար սկսեցին և միասին խոսել, և ուտել, և քնել:
Մեկ տարի անց զույգն ունեցավ աղջիկ, իսկ հետո ևս երկու որդի: Նրանք արդեն ամուսնացած են վեցը տարի:

Երբեմնի չարացած և ծնողների որոշումից զայրացած աղջիկը շատ երջանիկ է, քանի որ շատ է սիրում ամուսնուն և իր զավակներին:
Սեփական հարսանիքի մասին նրանք ծիծաղով են հիշում, իսկ աղջիկը երբեմն ամաչում է ժամանակին թույլ տված իր հիմար պահվածքի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Good-Info.am-ը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan