Մասիսում տեղի է ունեցել դանակահարություն, մեկ անձ ձերբակալվել է
SOCIETYՈստիկանության Մասիսի բաժնում օգոստոսի 8-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թվականին ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի ծանր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կամո Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



