ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է
SPORTՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և զբաղեցնում է 72-րդ տեղը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ հրապարակումից հետո ազգային հավաքականը հանդիպում չի անցկացրել և ունի 480 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի նոր առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, իսկ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան 3-րդ հորիզոնականում է:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղը, Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 52-րդը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



