Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Բանտ, որտեղ բանտարկվելու համար նույնիսկ ամենօրինական մարդիկ են հանցավոր դառնում

LIFE

EnterTrain-ը ներկայացնում է մեր օրերում գոյություն ունեցող բանտերից, թերևս, ամենադրախտայինը, որը գտնվում է Նորվեգիայում:

1. Օսլոյից մեկ ժամվա ճանապարհի հեռավորության վրա գտնվող Բաստոյ կղզին գեղատեսիլ վայր է, ուր կարելի է միայն ջրային տրանսպորտով հասնել: Այտեղ կա մի քանի լողափ, սարքավորված թենիսի հարթակներ, նույնիսկ սաունա:

Այս բանտում պահվում են մարդասպաններ, բռնարարներ, թմրադիլերներ, խարդախներ:

2. Ճաղերի հետևում գտնվելու փոխարեն՝ այս զարմանալի բանտի 115 կալանավորներն ապրում են հարմարավետ փայտե տնակներում:

Այս փորձարկման հեղինակը նորվեգացի գիտնական, քրեագետ Նիլս Քրիստին է: Նրա տեսության համաձայն՝ յուրաքանչյուր հանցագործություն երկու զոհ ունի՝ դրանից տուժածը և դա իրականացրածը: Եվ հանցագործը ոչ միայն պատժի է արժանի, այլև վերադաստիարակման՝ «վերասոցիալիզացիայի»:

Բաստոյ կղզու տարածքը 2,6 քկմ է: Նախկինում այստեղ նորվեգական ամենախիստ բանտերից մեկն էր մանկահասակ հանցագործների համար:

3. Այսօր Բաստոյն անվանում են «Ազատության կղզի բանտարկյալների համար»:

2011 թ. սկզբին կղզում 116 կալանավոր կար: Բանտի անձնակազմը՝ 70 մարդ, բայց գիշերը հերթապահության է մնում 5-6 աշխատակից: Բոլոր բանտապահներն այստեղ առանց զենքի են աշխատում: Այս բանտի գոյության 11 տարում կղզուց ընդամենը 5 մարդ էր փախել, որոնցից 3-ը ներկայացել էին մեղայականով, մյուս երկուսին բռնել և ուղարկել էին այլ բանտեր:

4. Յուրաանչյուր բանտարկյալի գլխավոր պարտականությունն աշխատանքն է: Բոլորն աշխատանք ունեն, որը պետք է անեն 8:30-15:30: Ամեն օր կալանավորները 10 դոլար են ստանում և կարող են այդ փողը ծախսել տեղի խանութից մթերքներ գնելով՝ այդպիսով իրենց ապահովելով նախաճաշով և ընթրիքով ըստ ցանկության:

Այս բանտ ընկնելու համար հերթ է նորվեգացի կալանավորների շրջանում, քիչ բախտավորների են այստեղ ուղարկում պատժի ժամկետի ավարտից 1-3 տարի առաջ:

Կղզում բանտարկյալներն «ազատության մեջ» են ապրում՝ քոթեջներում (1 քոթեջում 8 բանտարկյալ, յուրաքանչյուրն իր սենյակն ունի) և կարող են հանգիստ տեղաշարժվել կզղում: Փոքր բացառություններով բոլորին տարեկան 18 օր արձակուրդ է տրվում: Կա նաև դեկրետային արձակուրդ՝ 21 օր, երբ կալանավորի կինը կամ ընկերուհին երեխա է ունենում (հարազատների հետ հանդիպումներն ամեն շաբաթ են, 12 ժամ):

Բանտարկյալների հետ հոգեբաններ են աշխատում, նրանց հետ հավասար՝ բանտի անձնակազմը:

5. Ճաշը բոլորի համար պարտադիր է, այն ճամբարի խոհարարն է պատրաստում: Օրական մի քանի անգամ կալանավորները պարտավոր են գրանցվել: Բանտի նպատակը հանացագործներին ուղղելն ու հասարակություն վերադարձնելն է:

Բանտարկյալների աճեցրած բերքը հավասար կիսվում է նրանց միջև: Բացի գյուղատնտեսությունից՝ Բաստոյում կարևոր ճյուղ է ձկնորսությունը. օրական մինչև 100 կգ ձողաձուկ և իշաձուկ են բռնում, կահույքի արտադրամաս կա սեփական հումքից:

6. 2010 թ. Բաստոյը դարձավ աշխարհի առաջին «օրգանական բանտը»: Ամբողջ աղբը (բացի պլաստիկից, որն այստեղ արգելված է) վերամշակվում է, պարարտանյութ է ստացվում:

Բանտում արթնանում են 7:00-ին: 8:00-ին սկսվում է աշխատանքը: 2-ժամանոց ճաշի ընդմիջում կա: Աշխատանքը վերջանում է 16:30-ին: Երեկոյան բանտարկյալը կարող է անել ինչ ցանկանա՝ կարդա տեղի գրադարանում (մոտ 10 000 գիրք կա), համացանցից օգտվի (2 ժամից ոչ ավել), հեռուստացույց դիտի (4 հեռուստաալիք է թույլատրված), սպորտով զբաղվի (առանց սահմանափակումների), նվագի տեղի ռոք-խմբում կամ թատերական խմբակում: 22:00-ին քնում են: Կղզում արգելված են թմրանյութերը և ալկոհոլը (ամեն շաբաթ մեզի հետազոտություն է արվում դրանց առկայությունը պարզելու համար), խախտման համար ուրիշ բանտ են ուղարկում:

7. Այս բանտի մեթոդը գործում է: Վիճակագրության համաձայն՝ նորվեգական բանտերում եղածների 20%-ը նորից այնտեղ է հայտնվում: Իսկ այս բանտում մնացածաների 16%-ն է նորից դատապարտվում:

8. «Գլխավորը՝ իրավիճակ ստեղծել, որում բանտարկյալները կարողանան իրենց նոր կողմից բացահայտել, սկսեն նորից հարգել իրենց»,- ասում է բանտի ղեկավար Առնե Քվերնվիք Նիլսենը:

9. Կալանավորը նրբասղոցով աշխատում է Բաստոյ կղզու անտառում:

10. Հեռախոսների խցիներ կղզում: Կալանավորներին թույլատրվում է զանգահարել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:

11. Երեխաների հետ դաժան վարվելու համար դատապարտվածն աշխատում է ձիու հետ:

12. Նիգերիայի քաղաքացին դատապարտված է թմրանյութերի չարաշահման համար: Միայն նա ապրում է սեփական տանը կղզում:

 
 
 
 
 
 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan