Հայաստանում կիրականացվեն բակային սպորտի զարգացման հստակ քայլեր
SPORTՀայաստանում կիրականացվի բակային սպորտի զարգացման ծրագիր, որի հայեցակարգն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր՝ արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծումը:
«Բակային սպորտի զարգացման հայեցակարգով լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝ զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների թվաքանակի աճ և մարզագույքով հագեցվածություն, կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների ցանցի ընդլայնում, մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության ներգրավվածության թվի աճ, առողջ ապրելակերպի պահպանում, մարզասարքերից, խաղահրապարակներից և ակտիվ հանգստի գոտիներից օգտվելու մատչելիություն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ռոստոմյանը:



