«Լոռի»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ադամյանը
SOCIETYՊրո կարգի որակավորում ունեցող մարզիչ Արմեն Ադամյանը պայմանագիր է ստորագրել «Լոռի» ՖԱ-ի հետ՝ 2+1 ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայտնի մասնագետն աշխատել է «Միկա»-ում, գլխավորել ռուսական «Վոլգա» (Ուլյանովսկ), «Զենիթ» (Պենզա), «Դնեպր» (Սմոլենսկ) թիմերը:
Որպես մարզիչ՝ Ադամյանը երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ՝ Սուպեր գավաթը, մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր:
Արմեն Ադամյանին կօգնեն Մամիկոն Ղարիբջանյանը և դարպասապահների մարզիչ Մայիս Ազիզյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



