Զինյալների հետ բախում Ֆիլիպիններում, 7 զոհ
INTERNATIONAL NEWSՍուլու հարավային նահանգում Ֆիլիպինների կառավարական բանակը մարտի է բռնվել «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման հետ։ Զոհվել է յոթ մարդ, այդ թվում երկու կառավարական զինծառայող ու հինգ զինյալ, շատերը վիրավորում են ստացել, փոխանցում է «Սինհուան»։
Սուլուի համատեղ մարտախմբի հրամանատար Չիրիլիտո Սոբեհանան հայտնել է, որ առավոտյան ժամը չորսին փոխհրաձգության է սկսվել ծովային դեսանտի ու «Աբու Սայաֆ»-ի 30 զինյալների միջեւ՝ պատանդներին ազատելու գործողության ընթացքում։ Մարտը տեւել է ավելի քան մեկ ժամ, բայց դրա ավարտից հետո պատանդների հայտնաբերել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին «Աբու Սայաֆ»-ի զինյալները պատանդառել են չորս գյուղացիների՝ հայտնելով, որ կսկսեն կտրել պատանդների գլուխները, եթե մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 15։00-ն չստանան փրկագինը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



