Մելիքյանի գլխավորած «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում
SPORTԿամենսկոեյի «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է լրագրող Իգոր Բուրբասը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստան կժամանի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ:
«Ստալ»-ը ճիշտ կօգտագործի միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարը: Ուկրաինական ակումբն առաջին անգամ հավաք կանցկացնի Հայաստանում: Նոր ուղղություն ենք բացահայտում»,- գրել է Բուրբասը թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ստալ»-ն Ուկրաինայի 2017/18 թթ. առաջնության մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Ուկրաինական ակումբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյանները, ինչպես նաև 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



