«ՍԱՊԾ-ն անում է ամեն ինչ ձեռք բերելու համար քաղաքացիների անվստահությունը». Բաբկեն Պիպոյան
INTERVIEWԱմռան տապին մսի վաճառքի ու սանիտարական պայմանների ապահովման մասին Past.am-ը զրուցել է «Իրազեկ ևպաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
«Այն ինչ մենք տեսնում ենք նորմալ չէ: Այն մեխանիզմները, որոնք փորձում են այսօր ներդնել, միտված է նրան, որ ոլորտը կարգավորվի հնարավորինս ուշ: Սպանդանոցներ ունենալն, իհարկե, շատ կարեւոր է, սակայն երբ նայում ու տեսնում ենք, որ սպանդանոց կառուցելու ու սպանդանոցային ծագման միս ունենալու ենթակառուցվածքի զարգացման ժամկետային հնարավորությաը, ապա հասկանում ենք, որ այս ոլորտը հնարաորինս ուշ է կարգավորվելու: Անգամ չեմ էլ ցանկանում ասել, թե ինչ պայմաններում է միսը տեղափոխվում քաղաք: Իսկ թե ինչ կերպ է իրացվում դա էլ արդեն հարցի մեկ այլ կողմ է»:
Ինչպես նշեց Բաբկեն Պիպոյանը կարևորագույն խնդրի կարգավորման շուրջ ՍԱՊԾ-ն լուրջ անելիքներ ունի.
«Այս պահին ես կարող եմ գնահատական տալ նրանց աշխատանքին, սակայն ոչ ավել: ՍԱՊԾ-ն անում է ամեն ինչ ձեռք բերելու համար քաղաքացիների անվստահությունը եւ ոչ վստահությունը»:
Թե ի՞նչ մեթդներ են հարկավոր ՍԱՊԾ-ին սեփական պարտավորությունները հավուր պատշաճի կատարելու ու բնակչության առողջությանն ուղղված վտանգները վերացնելու համար Բ. Պիպոյանը դժվարացավ պատասխանել.
«Դժվար հարց եք բարձրացնում, քանի որ անգամ ԶԼՄ-ները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են խնդիրների մասին: Շատ կարեւոր է, որ հասարակությունն ու մեդիան գնահատական տա ՍԱՊԾ-ի աշխատանքին ու համապատասխան խիստ հայտարարություններ հնչեցնեն աշխատանքների տակտիկան ու մեթոդները փոխելու համար»:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



