Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը
CULTUREՀայաստանի նկարիչների միությունում 2017 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի հայ մեծանուն գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը:
Հանրությանը կներկայացվեն հայ կերպարվեստի ամենավառ վարպետներից մեկի` Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝ մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:
Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



