Ցավ ծնկներո՞ւմ. փորձեք այս կոկտեյլը
LIFEFithacker.ru-ն գրում է, որ ծնկները մարմնի առավել հաճախ շարժվող մասերից են, ինչի հետևանքով հաճախ են վնասվում։ Ծնկների հատվածում ցավ կարող է առաջանալ նաև արթրիտի պատճառով։ Որպեսզի ծնկներն առողջ լինեն, հարկավոր է պարբերաբար վարժություններ անել, լավ սնվել։ Գոյություն ունի նաև բնական կոկտեյլը, որի ամենօրյա օգտագործումը ևս կարող է օգտակար լինել։
Կոկտեյլը պատրաստելու համար հարկավոր է
- 1 բաժակ ջուր՝ 350 մլ
- 7 գրամ դարչին
- 2 բաժակ արքայախնձոր
- 1 բաժակ վարսակի փաթիլներ
- 1 բաժակ նարնջի թարմ քամած հյութ
- 40 գրամ մանրացրած նուշ
- 2-3 ճաշի գդալ օրգանական մեղր։
Պատրաստման եղանակը
- 1 բաժակ վարսակի փաթիլների վրա մի փոքր ջուր ավելացրեք, պատրաստեք այն։
- Նուշը, մեղրը, նարնջի հյութը, դարչինը խառնեք։
- Ավելացրեք արքայախնձորը, խառնեք։
- Ավելացրեք վարսակի փաթիլները, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։
Պատրաստելուց հետո օգտագործեք կոկտեյլը։ Այն սառնարանում կարող եք պահել երեք օր։ Կոկտեյլը հարկավոր է օգտագործել ամեն օր՝ երկու շաբաթվա ընթացքում։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



