Թուրքիայում ձերբակալվել է Աթաթուրքի արձանը վնասած անձը
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը վնասած տղամարդը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հատուկ քննչական աշխատանք է իրականացնում: Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել էր Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



