Իսրայելում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը
INTERNATIONAL NEWSԻսրայելում կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստի սարսափները և մահացել 113 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է i24news-ը:
Կրիստալը ծնվել է Լեհաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ընտանիքի հետ տեղափոխել են մեկ համակենտրոնացման ճամբարից մյուսը: Լոձի գետտոյում զոհվել են նրա երկու որդիները: Այնուհետև Օսվենցիմում սպանվել է նրա կինը:
1950 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և կյանքի վերջին տարիներն անցկացրել Հայֆա քաղաքում՝ ստանալով աջակցություն երկրորդ ամուսնության արդյունքում ունեցած երեխաներից, թոռներից և ծոռներից:
Կրիստալը պետք է 114-ամյակը նշեր սեպտեմբերի 15-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



