Անգլիայի Պրեմյեր լիգա. Յուրգեն Կլոպի ֆավորիտը
SPORTՖուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի մեկնարկին ընդառաջ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է ֆավորիտին։
«Կնշեմ «Մանչեսթեր Սիթին»։ Անցած առաջնությունում նրանք ցուցադրեցին գերազանց ֆուտբոլ։ Միանշանակ է, որ նրանք կլինեն ֆավորիտ։ Հստակ է, որ նրանց խնդիրը չեմպիոնությունն է։ Անցած մրցաշրջանում «Սիթին» ուներ շատ ուժեղ կազմ, հիմա էլ համալրվել են մի քանի նոր պաշտպաններով։ Իսկ Ժեզուսը ֆանտաստիկ խաղացող է։ Հետաքրքիր կլինի հետեւել «Մանչեսթեր Սիթիի» խաղին»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
Օգոստոսի 11
«Արսենալ» - «Լեսթեր»՝ 22:45 (Երեւանի ժամանակով)
Օգոստոսի 12
«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 15:30
«Չելսի» - «Բարնլի»՝ 18:00
«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ Թաուն»՝ 18:00
«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 18:00
«Սաութհեմթփոն» - «Սուոնսի»՝ 18:00
«Վեստ Բրոմվիչ» - «Բորնմութ»՝ 18:00
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30
Օգոստոսի 13
«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 16:30
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 19:00