Հանելուկային կողոպուտ. ո՞ր հարցում է ստում պահակը
LIFEԱյսօրվա մեր գլուխկոտրուկը նվիրված է դետեկտիվի, հանելուկային իրադարձությունների և հանցագործությունների հետաքննության բոլոր սիրահարներին: Հերթական անգամ առաջարկում ենք Ձեզ մի քանի րոպեով վերածվել Շերլոկ Հոլմսի կամ Միսս Մարփլի և օգնել բացահայտել մի փոքրիկ գործ: Ձեզանից պահանջվում է միայն ուշադրություն՝ պատմությունն ընթերցելու ընթացքում:
- Ցավոք սրտի, այսօր չենք կարող Ձեր աշխատավարձերը բաժանել,- աշխատողներին հայտնեց պիցցերիայի տնօրենը՝ հավաքելով նրանց միջանցքում:
- Իսկ ինչո՞ւ,- հետաքրքրվեց Արմենը՝ պիցցայի առաքիչներից մեկը:
- Դա Ձեզ կբացատրի մեր նոր պահակ Դավիթը,- պատասխանեց տնօրենը:
Պահակը դուրս եկավ դժգոհ աշխատակիցների խմբից և ասաց.
- Ես անցնում էի այս միջանցքով, իսկ ձեռքիս գումարով լի պարկ կար, որը տանում էի հաշվապահություն: Հանկարծ կոշիկիս քուղերը քանդվեցին, և ես կանգ առա ետնամուտքի մոտ՝ դրանք կապելու: Հանկարծ դուռն ուժգնորեն բացվեց և հարվածեց գլխիս: Ես միանգամից կորցրի գիտակցությունս, իսկ երբ ուշքի եկա, գումարով լի պարկն այլևս չկար:
- Դու իսկական խաբեբա ես, Դավի՛թ, - բղավեց Արմենը: Նա բռնեց Դավիթի օձիքից և հարցրեց. «Դե ասա՛, ո՞րտեղ է գումարը»:
Ինչպե՞ս առաքիչ Արմենը հասկացավ, որ գումարը պահակն է վերցրել:

Դուք արդեն հասկացա՞ք, թե ինչպես Արմենը կռահեց, որ Դավիթը ստում է:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



