Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Որքա՞ն հաճախ կարելի է ներկել մազերը

LIFE

Շատ կանանց վաղ թե ուշ սկսում է անհանգստացնել այս հարցը: Չէ՞ որ ցանկացած ներկում մեծ փորձություն է մազերի համար: Այդ իսկ պատճառով, որպեսզի մազերին և գլխի մաշկին մեծ վնաս չհասցվի, շատ կարևոր է իմանալ, թե որքան հաճախ է կարելի ներկել մազերը:

Կանանց ձգտումը լինել գեղեցիկ լիովին հասկանալի է: Մեզանից յուրաքանչյուրը փորձում է լինել հնարավորինս գրավիչ, փորձարկումներ է անում իր արտաքինի հետ: Մազերի ներկելը ներկայումս շատ տարածված է կանանց շրջանում: Գործնականում յուրաքանչյուր կին առնչվում է մազերը ներկելու հետ: Շատերը դա անում են մշտապես: Ուստի հարկ է իմանալ, որ ներկելը մազերի վրա քիմիական ներգործություն է: Եվ ոչ միայն մազերի, այլև գլխի մաշկի: Աշխատեք խուսափել քիմիական նյութերի ավելորդ ազդեցությունից: Խոսքը չի գնում մազերի բնական ներկերի, ասենք` հինայի մասին, որոնք մեղմ և անվնաս երանգ են հաղորդում մազերին:

Մազերի ներկերը պարունակում են այնպիսի վտանգավոր բաղադրիչներ, ինչպիսիք են ամոնյակը և ջրածնի պերօքսիդը: Ամոնյակը փչացնում է մազերը, իսկ ջրածնի պերօքսիդը դրանք խիստ չորացնում:

Առաջին խումբը դիմացկուն ներկերն են: Դրանք իրենց բաղադրության մեջ պարունակում են ամոնյակ կամ ջրածնի պերօքսիդ: Որքան մեծ է ջրածնի պերօքսիդի պարունակությունը, այդքան շատ է ներկը բացում մազերի գույնը և այդքան մեծ է ազդեցությունը մազերի և գլխի մաշկի վրա: Այդպիսի ներկերը մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել երկու ամիսը մեկ անգամից ոչ հաճախ:

Երկրորդ խումբը պակաս կայուն երանգավորող ներկերն են` ջրածնի պերօքսիդի ցածր պարունակությամբ: Դրանք ավելի մեղմ են ազդում մազերի վրա և շուտ են անցնում: Դրանցով կարելի է մազերը ներկել ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ:

Երրորդ խումը երանգավորող շամպուններն են: Դրանցում ևս ամոնյակ է պարունակվում, բայց ոչ մեծ քանակությամբ: Այդ իսկ պատճառով դրանց կարելի է օգտագործել երկու շաբաթը մեկ, սակայն` ոչ ավելի հաճախ: Դրանք այնքան անվտանգ չեն, ինչպես շատերն են կարծում, այնպես որ չարաշահել չի կարելի:

Եթե դուք մազերը ներկում եք տնային պայմաններում, ապա դրա համար ընտրեք որակյալ ներկեր` խնամող բաղադրիչներով և խստորեն հետևեք օգտագործման ցուցումներին: Նախատեսվածից ավել մի պահեք ներկը մազերի վրա, դրանով դուք կարող եք միայն վնասել: Ներկեք միայն աճած արմատները` չտարածելով ներկը մազերի ողջ երկայնքով, որպեսզի ավելորդ անգամ չչորացնեք դրանք: Գույնի վերականգնման համար օգտագործեք երանգավորող շամպուն:

Եվ այսպես, քանի որ ցանկացած ներկում վնասում է մազերը, ապա անհրաժեշտ է դրանց վերականգնումը կերատին պարունակող հատուկ շամպունների, բալզամների և քսուկների օգնությամբ: Օգտագործեք մազերի աճին նպաստող և մազաթափման դեմ դիմակներ, եթե մազերը ներկելիս հանդիպում եք նման խնդիրների: Կարևոր է ընդունել պոլիվիտամինային համալիրներ և սննդակարգի մեջ ներառել այնպիսի մթերք, մրգեր, բանջարեղեն, որոնք մազերին ճկունություն, հարթություն և փայլ են հաղորդում: Կերեք ձավարեղենից պատրաստված շիլաներ, ձուկ, հավ, կաթնային և կաթնաթթվային մթերք, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև օգտագործեք ձիթապտղի ձեթ, կարագ: Ձեր սննդակարգից բացառեք յուղոտ, տապակած և սուր ճաշատեսակները, ինչպես նաև ալկոհոլը, սուրճը և գազային ըմպելիքները: Քաղցր օգտագործեք սահմանափակ քանակով:

Ուշադրություն դարձրեք արտաքինին, սակայն հետևեք նաև, որ գեղեցկությանը զուգահեռ վնաս չպատճառեք ձեր առողջությանը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan