Կոտայքում 83-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդուն. նա տեղում մահացել է
SOCIETYԿոտայքի մարզի Կոտայք գյուղում այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթի հետեւանքով 38-ամյա քաղաքացի է մահացել: Ժամը 08:30-ի սահմանում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ 38-ամյա Զավեն Մկրտչյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վրաերթը կատարել է Կոտայքի մարզի Զառ գյուղի 83-ամյա բնակիչ Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առիթով Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



