Մարգվելաշվիլին և Նաթանյահուն քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն գլոբալ անվտանգության հարցեր են քննարկել Երուսաղեմում կայացած հանդիպման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախագահը, առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի և պատվիրակության հետ, պետական այցով Իսրայելում է գտնվել հոկտեմբերի 18-ից մինչև 20-ը:
Մարգվելաշվիլին և Նաթանյահուն խոսել են երկկողմ համագործակցության մասին, ինչպես նաև արծարծել են ռուս-վրացական հարաբերությունների հետ կապված հարցեր:
«Կողմերը խոսել են գլոբալ անվտանգության, տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև Վրաստանի և Իսրայելի ժողովուրդների բարեկամության մասին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Իսրայելի իր պաշտոնակից Ռեուվեն Ռիվլինի, Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնի և խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ:



