Նեպալում ավելի քան 20 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով
INTERNATIONAL NEWSՆեպալում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով, հայտնում է Himalayan Times-ը։
ՆԳՆ տվյալներով՝ ջրհեղեղների հետեւանքով երկրի տարբեր շրջաններում մարդիկ են զոհվել։ Հարյուրավոր տներ են ջրի տակ անցել, մեծ քանակության ընտանիքներ այլ շրջաններ են տեղափոխվել։ Բիրատնագար քաղաքում օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը, նշում է թերթը։
Երեք տարեց մարդիկ համարվում են անհետ կորած Նեպալի հարավում Մոանգ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Դիպակ Կաֆլեն։ Երկրի կառավարությունը մոբիլիզացրել է ոստիկանության ու բանակի ուժերը՝ փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



